Թբիլիսիում նշվող ամենամյա փառատոնը` նվիրված հայ բանաստեղծ-աշուղ Սայաթ-Նովային, այս տարի անց կացվեց առանց համերգի:
Մայիսի վերջին շաբաթն ամեն տարի Թբիլիսիում նշվում է «Վարդատոնը»: Այդ օրը Թբիլիսիի հին թաղամասում` Մեյդանում, Գորգասալիի հրապարակում, ամեն տարի Սայաթ-Նովայի պատվին մեծ համերգ էր անցկացվում:
Այս տարի, սակայն, կորոնավիրուսի պատճառով տոնն այլ կերպ ընթացավ:
Վրաստանի հայ համայնքը երթը սկսել է Հովհաննես Թումանյանի տուն֊թանգարանից դեպի Սուրբ Գևորգ եկեղեցի, որտեղ թաղված է մեծ բանաստեղծ և երգիչ Սայաթ-Նովան: Նրա շիրիմին կարմիր վարդեր են խոնարհել:
Ավանդաբար ամեն տարի Թբիլիսիում մայիսի վերջին կիրակին նշվում է որպես Սայաթ-Նովայի հիշատակի օր` «Վարդատոն» անվանումով: Այն առաջին անգամ տոնել են 1914 թվականին Թբիլիսիում՝ հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի, գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի և վրացի բանաստեղծ, գրականագետ Իոսեբ Գրիշաշվիլու նախաձեռնությամբ։ Այդ օրը Սուրբ Գևորգ եկեղեցու բակում տոնի մասնակիցները կարմիր վարդեր են դնում Սայաթ-Նովայի շիրիմին, լսում նրա ստեղծագործությունները։
Նման նյութեր:
Զբոսաշրջության ազգային վարչությունը հրապարակել է 2022 թվականի հունվար-ապրիլի եկամուտների վիճակագրությունը։
19.05.2022 | Տնտեսություն
Մասնագիտությամբ նկարիչ, դիզայներ Արմեն Հովհաննիսյանը ծնունդով Մառնեուլի շրջանի Շահումյան գյուղից է, ով կենդանացնելով հեքիաթային կերպարները ստեղծում է տիկնիկներ, գրում հեքիաթներ, շեշտադրելով մարդկային հարաբերություններն ու խնդիրները,…
18.05.2022 | Մշակույթ
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2021 թվականին Վրաստանում գործազրկության մակարդակը 2020 թվականի համեմատ աճել է 2,1 տոկոսային կետով և կազմել 20,6 տոկոս:
18.05.2022 | Տնտեսություն
Թբիլիսիի քաղաքային դատարանը հրապարակել է «Ռուսթավի 2»-ի գործով Նիկա Գվարամիայի, Կախա Դամենիայի և Զուրաբ Իաշվիլիի գործով վճիռը։
16.05.2022 | Հասարակություն
«Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթում հեռուստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում 631 միավորով հաղթել է Ուկրաինայի ներկայացրեց Kalush Orchestra-ն «Stefania» երգով:
15.05.2022 | Մշակույթ
Այսօր վրաց Ուղղափառ եկեղեցին նշում է Թամար Թագուհու հիշատակի օրը` մեծ վրացուհի իշխանապետ, որը շատ սիրված և հարգված է ժողովրդի կողմից: Իր կրոնականության, արդարության և…
14.05.2022 | Հասարակություն
Սննդի հնարավոր դեֆիցիտի, ապրանքների գների բարձրացման, Ռուսաստանում և այլ երկրներում կանխատեսվող տնտեսական խնդիրների, այս և շատ ավելիի մասին, Jnews-ը զրուցել է «Ռոնդելի» հիմնադրամի տնտեսական հարցերով…
14.05.2022 | Տնտեսություն
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանում մայիսի 13-14-ը սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցածրադիր գոտիներում կլինի +24, +29 աստիճան։
13.05.2022 | Հասարակություն