Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունը հրապարակել է հունվար-սեպտեմբեր ամիսների միջազգային ճանապարհորդների վիճակագրական տվյալները։
Ըստ Զբոսաշրջության վարչության տվյալների՝ 2023 թվականի I-III եռամսյակում Վրաստան է այցելել 5 566 980 միջազգային ճանապարհորդ, ինչը 76․9%-ով վերականգնում է մինչհամաճարակային տվյալները, իսկ 2022 թվականի համեմատ աճը կազմում է +43%։
«Ինը ամսում միջազգային զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 3 655 576, ինչը 2019 թվականի տվյալների 91․6 տոկոսի վերականգնումն է, 2022 թվականի համեմատ աճը +35․2 տոկոս է կազմում։
2023 թվականի երրորդ եռամսյակի դրությամբ այցելել է 2 706 863 միջազգային ճանապարհորդ, ինչը 80․2%-ով վերականգնում է մինչ համաճարակային տվյալները՝ 2022 թվականի համեմատ ավելանալով +19․4%-ով։
2023 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին Վրաստանում տեղի է ունեցել 1 725 093 միջազգային զբոսաշրջային այցելություն, ինչը 2019 թվականի տվյալների 92․6 տոկոսով վերականգնում է, իսկ 2022 թվականի համեմատ աճը կազմում է +15․4 տոկոս։
Միջազգային ճանապարհորդների և միջազգային զբոսաշրջային այցելությունների թիվը հաշվարկվում է Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության առաջարկությամբ մշակված մեթոդաբանության համաձայն և ներառում է արդեն կատարված և ավարտված այցելությունները»,- ասված է Զբոսաշրջության ազգային վարչության հաղորդագրությունում։