2023 թվականին Վրաստանում անհետ կորել է 149 մարդ, որոնցից 89-ը գտնվել է։ 50 տարվա ընթացքում երկրի ՆԳՆ-ն 1022 մարդու անհետ կորած է համարել: Սամցխե-Ջավախքը Վրաստանի այն շրջաններից է, որտեղ գրանցված է անհետ կորածների ամենափոքր թիվը։
Վրաստանի ՆԳՆ-ն արդեն 51-րդ տարին է անհետ կորածների հաշվառում է վարում։ Նախորդ տարվա սկզբին՝ 2023 թվականին, այս ցուցակում կար 1008 մարդ։ Բայց ամբողջ 2023 թվականի ընթացքում գտնվել է 46 մարդ։
2023 թվականին 149 անհետ կորածներից հաջողվել է գտնել 89-ին, ամենաշատ դեպքերը գրանցվել են Թբիլիսիում (351), Իմերեթիում, Ռաճա-Լեչխումիում, Քվեմո Սվանեթիում (174) և Շիդա Քարթլիում (132)։
Առանց հետքի անհետացած ամենաքիչ մարդիկ գրանցված են Գուրիայի (12), Սամցխե-Ջավախքի (13) և Մցխեթա-Մթիանեթիի (27) շրջաններում։
Անհետ կորածների ճնշող մեծամասնությունը Վրաստանի չափահաս քաղաքացիներ են։ 50 տարվա ընթացքում 34 երեխա անհետացել է, որից 6-ը՝ 2023թ.-ին: Անցյալ տարի հայտնաբերվել է ընդամենը 20 անհետ կորած անձ։ 2023 թվականին Վրաստանում անհետացել են նաև օտարերկրացիներ՝ ընդհանուր առմամբ 14 մարդ, այդ թվում՝ Ռուսաստանի, Աֆղանստանի, Բանգլադեշի և Ադրբեջանի քաղաքացիներ։ 14-ից գտնվել է 9-ը։