Պատվաստումների խթանման վիճակախաղը խաղարկության մեկնարկից ի վեր ունի 17 055 շահող, որի բյուջեն կազմում է 2 700 000 լարի:
Նշենք որ, ով մինչ այժմ պատվաստվել է առնվազն մեկ դեղաչափով, ավտոմատ կերպով մասնակցում է ամենօրյա վիճակախաղին։
Սեպտեմբերի 13-ից մեկնարկել էր «Aizer and Win»-StopCovid վիճակախաղը, որի նպատակը պատվաստումը խթանելն է։ 100 լարիի և 500 լարիի շահումները խաղարկվում են ամեն օր՝ շաբաթական 1000 լարիից մինչև 10 000 լարի, իսկ վերջնական խաղարկությունում կխաղարկվի 100.000 լարի, որը կցուցադրվի Վրաստանի հանրային հեռարձակողի եթերում դեկտեմբերի 31-ին։
Պատվաստումների խթանման վիճակախաղը մինչև դեկտեմբերի 31-ն է։ Դեռևս հայտնի չէ, թե արդյո՞ք վիճակախաղը կշարունակվի դեկտեմբերի 31-ից հետո, թե՝ ո՞չ։