«Շուտով կսկսվի ցորենի բերքահավաքի գործընթացը, և շատ կարևոր է օգնել ֆերմերներին, որպեսզի նրանք կարողանան այն հավաքել և առանց որևէ խնդրի իրացնել»,- հայտարարել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան։
Նրա խոսքով, գերատեսչության հիմնական նպատակներից է հացահատիկի ընդհանուր սպառման մեջ տեղական արտադրության մասնաբաժնի ավելացումը։
«Վերջին 2 տարիների ընթացքում մենք ունեցել ենք հացահատիկի արտադրության 60 տոկոսանոց աճ և կարծում ենք, որ այս տարի ևս աճի դինամիկան կշարունակվի պահպանվել։ Անցած տարվա դրությամբ ցորենի սպառման մեջ տեղական արտադրության տեսակարար կշիռը կազմում էր 30%, մինչդեռ 2 տարի առաջ այդ ցուցանիշը ընդամենը 15% էր։ Մենք աշխատում ենք միջազգային գործընկերների հետ՝ հետագայում ևս աջակցելու այս գործընթացին»,- ասել է Օթար Շամուգիան:
Նախարարի խոսքով, վերջին ամիսներին ալյուրի գները նվազում էին Ռուսաստանից էժան ներկրումների ներհոսքի պատճառով, ինչը վտանգ առաջացրեց ոչ միայն ալյուր արտադրողների, այլև տեղական հացահատկի արտադրության համար, քանի որ նրանք հայտնվեցին ոչ մրցակցային միջավայրում։