Վրաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Վրաստանը չի մասնակցի վաղը Իրանի մայրաքաղաքում կայանալիք 3+3 ձևաչափով հանդիպմանը։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են արտաքին գործերի նախարարությունից։ «Վրաստանը չի մասնակցում նշված հանդիպմանը և երբեք չի մասնակցել»,- նշում են արտաքին քաղաքականության գերատեսչությունից: