Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօրվա դատավարությանը երգել է Ուկրաինայի օրհներգը։ Նա պարզել է Ուկրաինայի դրոշը, որը, նրա խոսքով, նրան ուղարկել են ուկրաինացի օրենսդիրները:
Թբիլիսիի քաղաքային դատարանում Միխեիլ Սաակաշվիլիի դատավարությունը ընթանում է բյուջետային միջոցների յուրացման գործով։
Միխեիլ Սահակաշվիլին գործում ներկայացրել է լուսանկար, որտեղ, նրա խոսքով, պատկերված են Իրակլի Ղարիբաշվիլիին, Դավիթ Նարմանիային և դատախազ Ջարջի Ցիկլաուրիին պատկանող տները, որոնք «ձեռք են բերվել կոռուպցիոն ճանապարհով»: