Այսօրվանից Վրաստանում սննդի օբյեկտները, այդ թվում՝ ռեստորանները, կարող են հյուրեր ընդունել բաց տարածքներում։ Համապատասխան որոշումը կայացրել է միջգերատեսչական համակարգող խորհուրդը կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների մեղմացման շրջանակներում:
Սննդի օբյեկտները կարող են աշխատել համապատասխան առաջարկությունների պահպանմամբ։ Աշխատանքի տեսչության տվյալներով՝ սննդի օբյեկտները պարտավոր են թերմոսկրինինգ իրականացնել, պահպանել սեղանների միջեւ հեռավորությունը, ինչպես նաեւ ախտահանման աշխատանքները:
Կարգավորումների խախտման դեպքում ֆիզիկական անձանց համար նախատեսված է տուգանք 2 000 լարի, իսկ իրավաբանական անձանց համար՝ 10 000 լարի: