Հոկտեմբերի 11-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 530 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1 848 մարդ, մահացել է 23 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 635 583, այստեղից ապաքինվել է 602 372 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 9 269:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 17 711 փորձարկում, այդ թվում 11 033-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 6 678-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 8.64% է, վերջին 14 օրվանը՝ 6,25%, վերջին 7 օրվանը՝ 7,6%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 874 845 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 3 442 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 71 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4 514 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 703 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: