Վրաստան է ներկրվել Astrazeneca պատվաստանյութի 43 000 դոզա: Պատվաստանյութը Թբիլիսիի միջազգային օդանավակայան է բերվել առավոտյան:
Այս դեղաչափը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր արդեն ստացել են Astrazeneca պատվաստանյութի առաջին դեղաչափը:
Astrazeneca պատվաստանյութի երկրորդ դեղաչափի համար գրանցումը սկսվել էր երեկ: Երկրորդ դեղաչափի համար քաղաքացիները կարող են գրանցվել ցանկացած հաստատությունում՝ առաջին պատվաստումից 4-12 շաբաթ անց:
Գրանցումը հասանելի է booking.moh.gov.ge կայքէջում: Պատվաստումների երկրորդ դոզան կտրվի մայիսի 10-ից: Տարիքային սահմանը չի տարածվում նրանց վրա, ովքեր պատվաստվել են Astrazeneca պատվաստանյութի առաջին դեղաչափով:
Հիշեցնենք, որ երկիրը նման քանակությամբ պատվաստանյութերի առաջին խմբաքանակը ստացել էր մարտի 13-ին: