Ըստ «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի՝ ՏԻՄ ընտրություններից առաջ կուսակցությունում կադրային փոփոխություններ չեն նախատեսվում:

Ըստ նրա՝ այս հարցով նույնիսկ կուսակցության համագումար նիստը դեռ նշանակված չէ:

«Ընտրություններից առաջ կադրային փոփոխություններ չեն նախատեսվում: Մենք առաջին հերթին կենտրոնացած ենք ընտրությունների վրա: Ապագայում, եթե համագումար նիստ անցկացվի, ամեն ինչի վերաբերյալ որոշումը կկայացնեն կուսակցության անդամները: Ըստ այդմ, այս պարագայում մենք կգործենք նույն կերպ:

Ինչ վերաբերում է համագումարին, ապա այն չի ծրագրվում ոչ կարճաժամկետ, ոչ միջնաժամկետ հեռանկարում: Ինչ վերաբերում է մնացածին, ապա որոշումը կկայացնեն կուսակցության անդամները»,-նշում է Կոբախիձեն և կատարում պարզաբանում, որ կուսակցությունը միասնական է:

«Քաղաքական թիմի առաջնորդները համախմբված են, ինչպես երբևիցե»,-հայտարարել է Կոբախիձեն: