Ախալքալաքում շտապօգնության նոր շենքի շինարարությունն ընթանում է ըստ պլանի, սակայն շինարարները մտավախություն ունեն, որ եղանակային վատ պայմանները կարող են խանգարել շինարարությունը ժամանակին ավարտելուն։

Շտապօգնության գործող շենքի դիմաց կառուցվում է շտապօգնության նոր շենք։ Արդեն անցկացված է հաղորդակցությունը, հոսանքը, կառուցվել են պատերը, իսկ ներկայումս կառուցվում է տանիքը։

«Վատ եղանակներն ազդում են, տեսականորեն մենք արդեն պետք է տանիքը ավարտած լինեինք, բայց վատ եղանակի պատճառով չենք կարողանում ավարտին հասցնել: Կարտոֆիլի սեզոնն էլ խանգարեց, որովհետև մեր աշխատողները հավաքում են իրենց բերքը, բայց ընդհանուր առմամբ, աշխատանքը նորմալ ընթանում է, առանց հատուկ խնդիրների: Եթե ձմեռը շուտ գա, և ցրտահարություններ լինեն, երևի խնդիրներ կունենանք, պատուհաններն արդեն պատվիրել ենք: Մենք շատ ենք ձգտում, որ ժամանակին ավարտենք, տեսնենք»,- ասում է կառուցապատող Վարդան Չոլախյանը։

Дизайн без названия - 1

Ախալքալաքում շտապօգնության նոր շենքի շինարարությունը սկսվել է օգոստոսի 3-ին։ Այն գտնվում է Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի բակում՝ շտապօգնության հին շենքի դիմաց։

Նոր շենքի կառուցման մրցույթը հայտարարել է Վրաստանի օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունը։ Նախնական գումարը կազմել է 459 451 լարի, մրցույթը շահել է Ախալքալաքից անհատ ձեռներեց Սերգեյ Չոլախյանը՝ 420 200 լարիի չափով։ Կառուցապատողի խոսքով՝ շինարարությունը կավարտվի 6 ամսում։ Կառուցապատողի հետ պայմանագիրը կնքվել է այս տարվա հուլիսի 27-ին։

Дизайн без названия - 1

2019 թվականից Վրաստանում մեկնարկել է մինչև 300 կլինիկաների վերակառուցման, ավելի քան 100 նոր կլինիկաների և 40 շտապ օգնության կենտրոնների կառուցման նախագիծը։ Այդ ժամանակ Կառավարությունը 20 մլն լարի է հատկացրել ծրագրի իրականացման համար, որն ընդգրկում է տարբեր մունիցիպալիտետներ, այդ թվում՝ Ախալքալաքը։

Ի սկզբանե Ախալքալաքում շտապօգնության շենք կառուցելու տեղ չէին կարողանում գտնել, ուստի նոր շենքի կառուցումը ձգձգվում էր։ Նշենք, որ նոր շտապ օգնության կենտրոնի շինարարությունը ֆինանսավորվում է Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից։

Ախալքալաքում սկսել են շտապ օգնության նոր շենք կառուցել