Ըստ Ֆինանսների նախարարության Քննչական ծառայության՝ պետական նպատակային վարկի ապօրինի օգտագործման, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու համար մեղադրանք է առաջադրվել 14 անձի։

«Քննությամբ պարզվել է, որ «Պետական արտոնյալ գյուղատնտեսական վարկ» ծրագրի շրջանակներում մեղադրյալները 2019-2022 թվականներին տարբեր բանկային հաստատություններից ստացել են ընդհանուր առմամբ 1 մլն 421 հազար լարի նպատակային գյուղատնտեսական վարկեր, որոնց տոկոսների հիմնական մասը ֆինանսավորվել է պետբյուջեից։ Վարկերը պետք է ուղղվեին գյուղատնտեսական աշխատանքներին, այդ թվում՝ բազմամյա կուլտուրաների մշակմանը և գինեգործության համար սարքավորումների ձեռքբերմանը»,- ասված է Քննչական ծառայության հաղորդագրությունում։

Գերատեսչությունից հայտնում են, որ մեղադրյալը գումարն անձնական շահերի համար օգտագործելու և հանցագործությունը թաքցնելու նպատակով կեղծ հաշվետվություններ է պատրաստել, ըստ որոնց՝ վարկերը իբր ծախսվել են նպատակային։

«Այս հանցավոր արարքի հետևանքով պետությանը պատճառված վնասի չափը ընդհանուր առմամբ կազմել է 182 854 լարի, իսկ ժամանակին ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում հնարավոր էր խուսափել պետությանը հավելյալ 293 469 լարիի հնարավոր վնասից»,- հայտնում են Քննչական ծառայությունից։

Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի ՔՕ 208, 210 և 362 հոդվածներով, որոնք նախատեսում են ազատազրկում 5-ից 8 տարի ժամկետով։

Գերատեսչությունից հայտնում են, որ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ բյուջեին պատճառված վնասի փոխհատուցումն ապահովելու ուղղությամբ։