Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում՝ սեփականության իրավունքը հաստատող կեղծ փաստաթղթերի պատրաստման և օգտագործման, պետական սեփականություն հանդիսացող հողամասերի խարդախությամբ ձեռքբերման, չարաշահման միջոցով, պաշտոնեական կեղծիքի և պաշտոնեական անտարբերության փաստերով մեղադրանք է առաջադրվել 9 անձի, որից երկուսը նախկին, մեկը՝ գործող պաշտոնատար անձ է։
Ֆինանսների նախարարության քննչական ծառայության տվյալներով՝ քննությամբ պարզվել է, որ ամբաստանյալները 2017 թվականին Իմերեթիի մարզում խարդախությամբ գրանցել են պետությանը պատկանող 17650 մ2 մակերեսով ընդհանուր 11 հողամաս՝ իբր հիմք ընդունելով հողային բարեփոխումների շրջանակներում տրված հողամասերի կեղծ ընդունման-հանձնման ակտերը:
«Նաև պարզվել է, որ պատասխանատվության ենթարկված պետական պաշտոնյաների կողմից տեղի է ունեցել պաշտոնեական լիազորությունների չարաշահում և ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կատարում։
Նախաքննության ընթացքում ապօրինի ձեռք բերված հողատարածքներին արգելանք են դրվել։ Դրանք պետական գույքին վերադարձնելու ուղղությամբ տարվում են համապատասխան ընթացակարգեր։
«Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 210, 180, 332, 341 և 342 հոդվածներով, որոնք նախատեսում են ազատազրկում 4-ից 7 տարի ժամկետով»,- հայտնել են գերատեսչությունում։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության մամուլի գրասենյակը։