«Շառլ Միշելը ողջունում է Նիկա Գվարամիային համաներում շնորհելու Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի որոշումը՝ որպես զգալի առաջընթաց քայլ Վրաստանում ապաբևեռացման ճանապարհին»,- ասվում է Եվրոպական խորհրդի տարածած մամուլի հաղորդագրությունում։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներում է շնորհել Նիկա Գվարամիային, ով նախորդ գիշեր լքել է Ռուսթավիի թիվ 12 բանտը։