Սպիտակի ավերիչ երկրաշարժից 28 տարի է անցել: Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվեց Սբ. Պատարագ 1988 թ.-ի երկրաշարժի ավելի քան 25 000 զոհերի հոգիների հանգստության համար:
Այսօր, առավոտվանից Սուրբ Խաչ եկեղեցու բակում մարդիկ ծաղիկներով էին գալիս, որոնք խոնարհում էին անմեղ զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարին, այնուհետև մոմեր վառում եկեղեցում: Մահացածներին հարգանքի տուրք մատուցելու եկավ շրջանի ղեկավարությունը, դպրոցների աշակերտներն ու ուսուցիչները, ինչպես նաև Ախալքալաքի բնակիչները: Ժամը 11:00-ին, եկեղեցում սկսվեց Սբ. Պատարագի արարողություն մահացածների հոգիների հանգստության համար:
1988 թ.-ի դեկտեմբերի 7-ին ժամը 11:41-ին, մի քանի վայրկյանում, երկրաշարժը ամբողջությամբ կամ մասնակիորեն քանդեց Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, ինչպես նաև բազմաթիվ գյուղեր և Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի բնակելի կետերը:
Ավերվել է 11 քաղաքներ և 58 գյուղեր, զոհերի թիվը գերազանցել է 25 000 մարդը, որոնցից 17 000 Գյումրիից: Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Սպիտակ քաղաքը, որտեղ տատանումների ուժը եղել է 10 բալ:
Ավերված տարածքը կազմել է 10.000 քառ/կմ, որտեղ ապրում էր ավելի քան 1 000 000 մարդ: Առանց տանիքի մնաց 514 000 մարդ: Նյութական վնասը կազմում էր 13 մլրդ ԱՄՆ դոլար:
Շուշան Շիրինյան