Իսրայելի վրա «Համաս» արմատական շարժման հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 1200-ի։ Այդ մասին հայտնել է Kan հեռուստաընկերությունը, որը մտնում է Իսրայելի հանրային հեռարձակողի կազմում։

Ավելի վաղ, Իսրայելի պաշտպանության բանակի համազգային ռադիոկայանը՝ «Գալեյ ՑԱԽԱԼ»-ը հայտնել էր, որ զոհերի թիվը հասել է 1200-ի։

Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ զոհվել է ավելի քան 900 մարդ, որոնց կեսից ավելին կանայք ու երեխաներ են։ Եվս 4500 մարդ էլ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Հորդանան գետի արևմտյան ափին էլ զոհվել է 21 պաղեստինցի, տասնյակ մարդիկ էլ վիրավորվել են։