Մարիուպոլի վարչակազմը հայտարարել է, որ ռուսական կողմը «Ազովստալի» տարածքում կիրառել է հրկիզիչ կամ ֆոսֆորային արկեր։

Նախօրեին Ռուսաստանը հրկիզիչ կամ ֆոսֆորային ռումբեր է կիրառել Ազովստալում Մարիուպոլի պաշտպանների դեմ, հաղորդում են ուկրաինական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Մարիուպոլի վարչակազմին։

«Օկուպանտներն իրենք պնդում են, որ գործածվել են 9M22S թերմիտային շերտերով հրկիզիչ պարկուճներ։ Այրման ջերմաստիճանը մոտ 2-2,5 հազար աստիճան Ցելսիուս է։ Հրկիզումը գրեթե անհնար է դադարեցնել»,- ասել է քաղաքի քաղաքապետի խորհրդական Պյոտր Անդրյուշչենկոն։