Վրաստանի նախագահի դեմ շարունակվող իմփիչմենթի գործընթացը չի նպաստում Վրաստանում ապաբևեռացմանը,- հայտարարել է Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին։

Ըստ նրա՝ ընդհակառակը, դա մեծացնում է բևեռացումը։

Բացի այդ, ինչպես նշել է Պավել Հերչինսկին, մենք պետք է հարգենք նշված հարցի վերաբերյալ դատարանի որոշումը։

«Դուք ինձ հարցրիք նախագահի իմփիչմենթի ընթացքի մասին։ Ինչպես գիտեք, այժմ գործը գտնվում է Վրաստանի Սահմանադրական դատարանում։ Չեմ ուզում մեկնաբանել։ Դա Սահմանադրական դատարանի գործն է։ Ես հասկանում եմ, որ թե՛ նախագահը, թե՛ կուսակցության ներկայացուցիչները ներկայացրել են իրենց փաստարկները։ Ինչպես բոլորը, ես էլ սպասում եմ դատարանի կարծիքին։ Իհարկե, մենք պետք է հարգենք դա։ Կարող եմ կրկնել այն, ինչ արդեն բազմիցս ասել եմ, և այն, ինչ ասել է բարձրագույն ներկայացուցիչը՝ փոխնախագահ Ջոզեֆ Բորելը, երբ նա Թբիլիսիում էր։ Վրաստանի նախագահի նկատմամբ ընթացող իմփիչմենթի ընթացակարգը չի նպաստում Վրաստանում իրավիճակի ապաբևեռացմանը: Ընդհակառակը, դա ուժեղացնում է այն բևեռացումը, որին մենք բոլորս ականատես եղանք վերջին երկու օրվա ընթացքում»,- ասել է Հերչինսկին։