Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Վալերի Գելբախիանին հայտնել է, որ Սաակաշվիլին հեռանում է քաղաքականությունից:
Գելբախիանին նշել է, որ երրորդ նախագահը խզում է կապերը իր իսկ հիմնադրած ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» հետ։
Փաստաբանի խոսքով՝ որոշման պատճառը Սաակաշվիլիի կյանքը փրկելն է։
«Հիմա կյանքի ու մահվան հարց է, ոչ թե քաղաքականության», — ասել է Գելբախիանին։
Հիշեցնենք, որ Վրաստանի ՆԳՆ-ն Վրաստանի պետական սահմանն ապօրինի հատելու փաստի առթիվ հետաքննությունը սկսել էր հոկտեմբերի 1-ից: Այդ գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ևս 4 անձի՝ Էլգուջա Ծոմային, Զուրաբին և Շալվա Ցոցորիային և Գեորգի Նարիմանիձեին: