Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Ախալքալաքի (Թումանյանի անվան) թիվ 1 դպրոցը վերսկսել է դասապրոցեսը դպրոցի շենքում: Ուսուցիչների շրջանում վարակվածներ չեն հայտնաբերվել։ Մեկ աշակերտ կորոնավիրուսի պատճառով ինքնամեկուսացված է, ինչպես նաև նրա ծնողը, որը այդ դպրոցի ուսուցիչ է:
Այսօր թիվ 1 դպրոցում հեռավար ուսուցումը դադարել է, կարանտինի ժամկետն ավարտվել է: Հոկտեմբերի 19-ին ուսուցիչների թեստավորմամբ վարակի դեպքեր չեն հայտնաբերվել: Հիվանդության ակտիվ դեպք է հայտնաբերվել միայն մեկ աշակերտի մոտ, ով մեկուսացված է ընտանիքի անդամների հետ միասին:
Դպրոցի հաճախելիությունը գերազանցում է 50%-ը, ինչպես գնահատում է դպրոցի ղեկավարությունը:
«Այսօր առաջին օրն է, գուցե ծնողները պարզապես դպրոց չեն ուղարկել, նրանք կարծում են, որ լավ է սպասել և հետո արդեն կտեսնեն: Դպրոցը բացվել է նախազգուշական բոլոր կանոններին համապատասխան: Ջեռուցումը միացված է, դպրոցում տաք է», – ասաց Ախալքալաքի թիվ 1 հանրային դպրոցի տնօրեն Ռուզաննա Տեփոյանը:
ՀԱԿ-ն ախտահանում էր իրականացրել թիվ 1 դպրոցի շենքում՝ նախքան թիվ 1 դպրոցի անցումը հեռավար ուսուցման: Թիվ 3 դպրոցի աշակերտները նույնպես սովորում էին այս դպրոցի շենքում՝ երրորդ դպրոցի շենքի վերակառուցման պատճառով, սակայն հոկտեմբերի 18-ից թիվ 3 դպրոցը նույնպես անցել է հեռավար ուսուցման, սակայն դրանից հետո ախտահանում չի կատարվել: Ռուզաննա Տեփոյանի խոսքով՝ դպրոցում մշտապես անց է կացվում խոնավ մաքրում:
Ըստ Ախալքալաքի Հանրային առողջության կենտրոնի, կարանտինից հետո, եթե պարզվի, որ ինչ-որ մեկը ուսուցիչներից հիվանդ է, ապա միայն ուսուցիչները կմեկուսացվեն, իսկ դպրոցը կշարունակի դպրոցի շենքում ուսումը:
Ախալքալաքի մունիցիպալիտետում շարունակում են գործել հեռավար հետևյալ դպրոցները՝ թիվ 2 դպրոցը (Մայակովսկու անվան), թիվ 3 (Ճավճավաձեի անվան), թիվ 4 (Դեմիրճյանի անվան), ինչպես նաև Սուլդա, Վաչիան, Ալաստան, Մաջադիա և Վարևան գյուղերի դպրոցները: