«Վերջին երկու ամիսների տվյալներով՝ վրացական մսի շուկայի կախվածությունը ներմուծումից զգալիորեն աճել է։ Մասնավորապես, մոտ 40%-ով աճել է մսի ներմուծումը։ Դա վերացնելու համար անհրաժեշտ է ներմուծել անասունների բարձր արտադրողական ցեղատեսակներ, որոնք կարող են զգալիորեն նվազեցնել կենդանիների անկումը և բարձրացնել գյուղացիական տնտեսությունների արտադրողականությունը», – ասել է Ոչխարաբուծության ասոցիացիայի ղեկավար Բեկա Գոնաշվիլին:

Ըստ նրա՝ հիմնական խնդիրը, որը դանդաղեցնում է ոլորտի զարգացումը, կրթության և տեխնոլոգիաների անբավարար մակարդակն է։

«Կառավարությունն ի պատասխան ստեղծված իրավիճակի մշակել է մսի արտադրության խթանման ծրագիր, և առաջարկվող միջոցառումների թվում է արտադրողներին տրվող վարկերի սուբսիդիան, ինչպես նաև վարկերի մարման ժամկետների երկարաձգումը։ Դա անհրաժեշտ է, քանի որ ֆերմերներն ինքնուրույն չեն կարողանում վարկերը փակել և անընդհատ ֆինանսական խնդիրների առաջ են կանգնում»,- ասել նա։

Բացի այդ, խրախուսական ծրագրի շրջանակներում կստեղծվի պարարտանյութեր արտադրող գործարան:

Գոնաշվիլիի խոսքով, ծրագիրը ֆերմերներին բազմաթիվ հնարավորություններ կտա։

«Սակայն այս ամենը խնդրի լուծման անհրաժեշտ միջոցառումների միայն մի մասն է կազմում։ Առաջին հերթին անհրաժեշտ է ներգրավել օտարերկրյա մասնագետների, ովքեր ակտիվորեն կաշխատեն ֆերմերների տեղեկացվածության բարձրացման ուղղությամբ։ Առանց դրա, ոչ մի միջոց երկարաժամկետ ազդեցություն չի ունենա»,- ասել է Ասոցիացիայի ղեկավարը։