Հարգելի դիմորդներ՝ «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանը հայտարարում է ընդունելություն 2024-2025 ուսումնական տարվա հեռակա ուսուցման 1-ին կուրսի համար հետևյալ մասնագիտությունների գծով․

  • Տարրական մանկավարժություն և մեթոդիկա /բակալավրիատ / Ուսման վարձը 250․000 ՀՀ դրամ է
  • Իրավագիտություն /բակալավրիատ /Ուսման վարձը 250․000 ՀՀ դրամ է
  • Կառավարում /բակալավրիատ /Ուսման վարձը 250․000 ՀՀ դրամ է
  • Կառավարում /մագիստրատուրա/Ուսման վարձը 200․000 ՀՀ դրամ է

Դիմորդը հայտագրումն իրականացնում է ԳԹԿ-ի «dimord.am» կայքում:
Հեռակա ուսուցման ընդունելության քննությունները կազմակերպում և անցկացնում է ԳԹԿ-ն ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան և համալսարան ընդունվածների ցուցակը մինչև ս/թ հոկտեմբերի 30-ը կտրամադրի համալսարանին։ Համալսարանը հավատարմագրված է։

Ուսումնառությունն իրականացվում է մայրենի լեզվով, բարձրակարգ տեսական և պրակտիկ գիտելիքներ ունեցող մասնագետների կողմից։

Մանրամասն տեղեկությունների համար դիմել՝ ք․Երևան, Սեբաստիա 3/7, հեռ․՝(010) 74-70-40, ք․Վանաձոր, Տիգրան Մեծ 30ա, հեռ․՝ (0322) 4-03-11, (.322) 4-07-11: Շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ։

«Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանը մեր հայրենակիցների համար շարունակում է ընդունելություն 2024-2025 ուսումնական տարվա առկա ուսուցման 1-ին կուրսի համար հետևյալ մասնագիտությունների գծով․

  • Ստոմատոլոգիա / անընդհատ և ինտեգրված կրթության ծրագիր / Ուսման վարձը 500․000 ՀՀ դրամ է։
  • Բուժական գործ / անընդհատ և ինտեգրված կրթության ծրագիր / Ուսման վարձը 800․000 ՀՀ դրամ է։