«Ֆինկա» բանկը իր հավատարիմ սպառողներին, նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին, կրկին առաջարկում է լավագույն և մատչելի հնարավորություններ դրամական փոխանցումների գործառույթում։ Մասնավորապես, նրանք կարող են գումարները փոխանցել կամ ստանալ առանց հերթերի և սպասումների, և առանց ավելորդ ժամանակի կորստի, օգտվել տարադրամի փոխանակման հատուկ կուրսից և պարգևատրվել տարբեր դրամական մրցանակներով։
Ակցիայի պայմաններն ավելի քան դյուրին են։ Նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ, ամեն ամիս «Ֆինկա» բանկն իր 36 սերվիս-կենտրոններում կհայտնաբերի ամենաակտիվ 36 սպառողներին և յուրաքանչյուրին կպարգևատրի 50 լարիով։
Իսկ նոր տարվանից հետո կհայտնաբերվեն ամենաակտիվ հին սպառողները, և նրանցից յուրաքանչյուրը կստանա 100 լարիի դեպոզիտ։
Օգտվեք «Ֆինկա» բանկի դրամական միջազգային փոխանցումների գործառույթից, ցուցաբերեք ատիվություն և ստացեք պարգևներ։
«Ֆինկա» բանկ՝ առանձնակի հոգատարություն սպառողների նկատմամբ։
Մանրամասն տեղեկատվությունը տես՝ www.FINCA.ge կայք-էջում։