Նոյեմբերի 26-ին «HEMA» բժշկական կենտրոնը Ախալքալաքում կանցկացնի ակցիա սրտանոթային խնդիրներ ունեցողների համար:
Դուք ունեք եզակի հնարավորություն ստանալ Վրաստանի առաջատար մասնագետների օգնությունը: Ակցիայի շրջանակներում Ախալքալաքում, «HEMA» բժշկական կենտրոնում իրենց օգնությունը կցուցաբերեն Վրաց-իսրայելական սրտաբանական, անոթաբանական կենտրոն “HELSICOR”-ի մասնագետները:
Դիմեք մեզ Դերժինսկի №4 հասցեով, «HEMA» բժշկական կենտրոն:
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարեք.
+995599492902 հեռախոսահամարով