Պաշտոնը, Թումո Ուսուցանող մարզիչ Ախալքալաքի ՀՕՄ-ի երիտասարդական կենտրոնում:
Աշխատանքը
Հայ օգնության միությունը փնտրում է մոտիվացված, խանդավառ և տեխնոլոգիաների ոլորտում բազային գիտելիքներ ունեցող մասնագետի, ով պատրաստակամ է փորձարկել նոր տեխնոլոգիաներ՝ մեկնարկելով իրեն կարիերան որպես ուսուցանող մարզիչ Ախալքալաքի Հայ Օգնության Միության երիտասարդական կենտրոնում:
Գործառույթներ
Հիմնվելով ուսուցման հաստատված մոդելի վրա՝ ուսուցանողները անմիջականորեն կաշխատեն Թումո անդամների հետ՝ կատարելով հետևյալը.
• Աջակցել նրանց ուսումնական առաջընթացին:
• Օգնել նրանց նախագծել իրենց անհատական ուսումնառության պլանը:
• Ուղղորդել նրանց` վարժանքներն ավարտին հասցնելու համար:
• Խրախուսել ու քաջալերել անդամներին կիրառելու ինքնուսուցման և տեխնոլոգիաների ներուժը:
• Օգնել տեխնոլոգիաներին առնչվող տարբեր բնագավառներում գործնական դասընթացների և նախագծերի համակարգման գործում:
• Հետևել ուսանողների հաճախելիությանը և հետադարձ կապ ապահովել ուսանողների ուսումնական աճի վերաբերյալ: Միջոցներ ձեռնարկել ուսանողներին ներգրավելու և տեխնոլոգիաների հանդեպ ոգեշնչելու համար:
• Հանդես գալ ուսանողներին մարզիչի դրական ու մասնագիտական պատկերով:
• Խթանել համագործակցությունն ու խանդավառ ուսուցումը:
• Ուսուցանողը նաև հետադարձ կապ պետք է ապահովի Թումոյի ուսումնական բովանդակությունը գնահատողներին՝ նոր վարժանքների ստեղծման ու արդեն առկա վարժանքների վերամշակման ընթացքում:
Անհրաժեշտ որակավորումներ և հմտություններ
• Մարդկանց հետ շփվելու գերազանց հմտություններ ու դեռահասների հետ աշխատելու ձիրք:
• Թումոյի հիմնական ուսումնական ոլորտներից ( անիմացիա, խաղերի ստեղծում, կայքերի մշակում և ֆիլմերի ստեղծում) առնվազն մեկի տարրական իմացություն և կարողություն՝ տվյալ ոլորտում սովորելու տեխնիկական հասկացություններ և ծրագրային գործիքներ:
• Բազմակողմանի ընդունակություններ այնպիսի տեխնիկական ոլորտներում, ինչպիսիք են գրաֆիկական ձևավորումը կամ ծրագրավորումը, ինչպես նաև արտիստիկ հմտություններ, ինչպիսիք են նկարչությունն ու ստեղծագրությունը:
• Պատրաստակամություն զարգացնելու բարձրակարգ հմտություններ, ինչպիսիք են ստեղծարարությունը, վերլուծական մտածողությունն ու նախաձեռնող լինելու ունակությունը, ինչպես նաև կազմակերպչական ընդունակությունները, ինչպիսին թիմային աշխատանքն է, հաղորդակցման ու հետազոտական հմտությունները:
• Համացանցից, առցանց հնարավորություններից ու գործիքներից օգտվելու կարողություն:
• Ուսանող կամ շրջանավարտ ճանաչված համալսարաններից մեկում:
• Գերազանց հաղորդակցման հմտություներ՝ ներառյալ գրավոր հաղորդակցումն ու միջանձնյա շփումը, ինչպես նաև հրապարակային ներկայանալու կարողությունը (անգլերենի իմացությունը առավելություն է):
Ուղարկեք նամակ և CV, arsjavakhkfund@ars1910.org