Ախալքալաքում բացվել է «Մեդիքալ վորլդ» լաբորատորիայի մասնաճյուղը։
Եթե բժշկի աշխատասենյակից հեռանում եք անհրաժեշտ վերլուծությունների երկար ցուցակով, կամ պարզապես ցանկանում եք ստուգել ձեր առողջական վիճակը հնարավոր հիվանդությունները կանխարգելու համար, ձեզ ամենևին հարկավոր չէ հեռու գնալ, Ախալքալաքում՝ «Մեդիքալ վորլդ» լաբորատորիայում, կարող եք ավելի քան 200 տեսակի հետազոտություն կատարել, հետևյալ ուղղություններով՝ արյունաբանություն, մանրէաբանություն, կենսաքիմիա, իմունոլոգիա, բջջաբանություն, կոագուլյացիա, սերոլոգիա:
Նմուշներն ուղարկվում են Թբիլիսիի կենտրոնական լաբորատորիա։
Լաբորատորիան ներկայացված է Վրաստանի 9 քաղաքներում և վայելում է հուսալիության բարձր աստիճան։
Ախալքալաքի մասնաճյուղը գործում է 2021 թվականի սեպտեմբերից։ Այն ամբողջությամբ իրականացնում է ընկերության չափանիշներն ու արժեքները՝ հիմնված անձնակազմի պրոֆեսիոնալիզմի, երկար տարիների փորձի, ժամանակակից սարքավորումների և հետազոտության նորագույն մեթոդների վրա։
Լաբորատորիան պարբերաբար մասնակցում է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին որակի վերահսկման ծրագրերին: Վերլուծությունների ճշգրտությունն ապահովելու գործընթացին օգնում է Գերմանիայում գործող RfB (Referenzinstitut für Bioanalytik) կենսավերլուծության ուղղորդման ինստիտուտը։
«Մեդիքալ վորլդ» լաբորատորիայում իրականացվում է նաև Covid-19-ի հետազոտություն, PCR և արագ թեստի միջոցով: Հնարավոր է նաև որոշել նրա հակամարմինների քանակը։
Covid-19-ի PCR թեստով սահմանը հատելու անհրաժեշտության դեպքում լաբորատորիան կպատասխանի վրացերեն և անգլերեն լեզուներով՝ դիմորդի անձնական QR կոդով։
Լաբորատորիայում պարբերաբար գործում են անալիզների տարբեր խմբերի համար զեղչեր: Մանրամասն տեղեկությունների համար հետևեք մեր ֆեյսբուքյան էջին՝ “მედიქალ ვორლდის ლაბორატორია • Medical World Labotory.
Այցելություն ամրագրելու կամ հարցերի դեպքում զանգահարեք՝ 596 19 11 00 համարներին, կամ այցելեք՝ Նալբանդյան N46 հասցեում գտնվող մեր լաբորատորիա։
Աշխատանքային ժամերն են երկուշաբթի-ուրբաթ՝ 10:00-18:00, շաբաթ՝ 10:00-14:00:
Լաբորատորիայի մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել հետևյալ հղումով՝ https://mlab.ge/about-us/about-me/