ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի խոսքով՝ ԵՄ անդամ երկրները ընդլայնման մասին որոշում կկայացնեն տարեվերջին, իսկ մինչ այդ կհրապարակվի զեկույցը։
Ջոզեֆ Բորելի խոսքով՝ ինքը միայն դրական որոշում է ակնկալում, քանի որ, ինչպես Բորելն է ասում, ջանքեր են գործադրվում հանձնարարականները կյանքի կոչելու համար։
«Մենք ընդհանուր առմամբ 12 առաջնահերթություն ունենք, 12-ն էլ կարևոր են և վերաբերում են այն բարեփոխումներին, որոնք պետք է երկրում իրականացվեն ոչ թե Բրյուսելի, այլ կյանքը, ժողովրդավարությունը բարելավելու համար։ Ես հավատում եմ, որ ժամանակ կա և պետք է ջանք գործադրել։ Եվրահանձնաժողովն արդեն կհրապարակի ընդլայնման վերաբերյալ իր կարծիքը, որը կներառի երկրների զեկույցը։ Յուրաքանչյուր զեկույց կներառի կարգավիճակի հաշվետվություն ձեռք բերված արդյունքների և առաջընթացի վերաբերյալ, ինչպես նաև հանձնարարականներ հաջորդ քայլի համար: Ես ձեզ հաստատում եմ, որ կարծում եմ, որ այս ժամանակահատվածում իսկապես հնարավոր է հաջողության հասնել, և մենք ակնկալում ենք միայն դրականը, քանի որ լիովին համոզված եմ, որ այդ հանձնարարականների համար անհրաժեշտ ջանքերը կան», – ասել է Ջոզեֆ Բորելը։