Ռուսական Red Wings ավիաընկերությունը պլանավորում էր հունիսի 2-ից սկսել Սոչի-Թբիլիսի թռիչքները։ Այնուհետև տեղափոխել էր հունիսի 15-ին, սակայն չի թռչել նաև հունիսի 15-ին։ Ընկերությունը չի մեկնաբանում այս հարցը, սակայն վրացական լրատվամիջոցները նշում են, որ Red Wings-ն այս անգամ դեպի Վրաստան թռիչքների մեկնարկի այլ ժամկետ է ընտրել՝ հունիսի 26-ը։
Ռուսական ավիաընկերությունը պետք է թռիչքներ սկսեր նաև Մոսկվա-Քութայիսի ուղղությամբ՝ հունիսի 2-ից։ Հետո «փորձը» տեղափոխեց հունիսի 16-ին։ Սակայն դեռևս հայտնի չէ, թե՞ արդյոք Red Wings-ը կթռչի Քութայիսի։
Մայիսի 18-ին Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը ռուսական Red Wings ավիաընկերությանը, որը գտնվում է Ուկրաինայի և ԱՄՆ իշխանությունների պատժամիջոցների տակ, թույլտվություն է տվել թռիչքներ իրականացնել։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 15-ից չեղարկել է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը։ Նույն օրը վերացվել են նաև ռուսական ավիաընկերությունների՝ Վրաստանի հետ ուղիղ չվերթներ իրականացնելու սահմանափակումները։
Երկրի ղեկավարությունը և իշխող «Վրացական երազանք» կուսակցությունում հայտարարում են, որ դեմ չեն Կրեմլի այս որոշումներին, քանի որ դա ձեռնտու է Ռուսաստանի Դաշնությունում վրացական սփյուռքի ներկայացուցիչներին և Վրաստանի քաղաքացիներին։
Աղբյուրը՝ bizzone.info