Քննչական ծառայությունը բացահայտել է առանց համապատասխան թույլտվության ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու փաստ։
Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայության տվյալներով՝ հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալներն իրենց տանը հիմնել են մոլախաղերի բիզնես-հաստատություն, որտեղից, առանց համապատասխան պարտադիր թույլտվության, տարբեր ազարտային խաղերի գործընթացը ինտերնետի միջոցով փոխանցվել է առցանց կազինոյի կայքերին, որոնք գործում են Վրաստանից դուրս:
Գերատեսչության տվյալներով՝ հանցանքը պատժվում է ազատազրկմամբ՝ 3-ից 5 տարի ժամկետով։
«Նախաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալներն իրենց տանը խաղային բիզնես են կազմակերպել, որից, առանց համապատասխան պարտադիր թույլտվության, տարբեր ազարտային խաղերի ընթացքը համացանցի միջոցով փոխանցվել է Վրաստանից դուրս գործող օնլայն կազինոների կայքերին։
Սահմանվել է, որ օբյեկտի օրինական գործունեության դեպքում պետբյուջե որպես թույլտվության վճար պետք է մուտքագրվի 100 000 լարի։
Նախաքննության ընթացքում բյուջեին պատճառված վնասն ամբողջությամբ ծածկվել է։
Հանցագործությունների այս կատեգորիան նախատեսված է Վրաստանի ՔՕ 192-րդ հոդվածի երկրորդ մասով, որը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում 3-ից 5 տարի ժամկետով»,- ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։