Վիճակագրական տվյալները Ինչպես Interpressnews-ին փոխանցել են Աշխատանքի տեսչական ծառայությունից՝ Վրաստանում 2022 թվականին աշխատավայրում մահացել է 35 քաղաքացի, վիրավորվել՝ 330-ը։

Ծառայության տվյալներով՝ աշխատավայրում դժբախտ պատահարների հետևանքով մահացած բոլոր 35 քաղաքացիները տղամարդիկ են, իսկ վիրավորվածներից 69-ը՝ կին և 261-ը՝ տղամարդ։

«2022 թվականի հաշվետու ժամանակահատվածում աշխատավայրում տեղի ունեցած պատահարներից արձանագրվել է 3 զանգվածային դժբախտ պատահար։ Տուժածներից 87 դեպքը դասակարգվել է որպես ծանր պատահար (կանայք՝ 11, տղամարդիկ՝ 76), որպես միջին ծանրության պատահարներ՝ 243 (կանայք՝ 58, տղամարդիկ՝ 185)», – ասվում է տեղեկատվության մեջ։