2023 թվականի միասնական ազգային քննությունների համար գրանցումը սկսվել է մարտի 2-ին՝ ժամը 10:00-ին և կշարունակվի մինչև ապրիլի 3-ը՝ ժամը 18:00-ն։ Գրանցումը կատարվում է միայն էլեկտրոնային եղանակով՝ Գնահատման և քննական ազգային կենտրոնի online.naec.ge կայքում։

Ըստ այդմ Ձեզ ենք ներկայացնում էլեկտրոնային գրանցման ձևը՝

Առաջին քայլը, որ պետք է անել, մտնել www.naec.ge կայք, այնուհետև մտնել նորություներ բաժնում տեղադրված հոդված, որտեղ էլ գրված է քննությունների գրանցման մասին տեղեկություններ`

ughecuyc

Որից հետո պետք է ընտրել «առցանց գրանցման» կոճակը՝

ughecuyc 1

Դրանից հետո ընտրել «ազգային քննություններ» կոճակը՝

ughecuyc 2

Այդ ամենից հետո ընտրում եք «հայտի լրացում» կոճակը՝

ughecuyc 3

Վերոնշյալ քայլերը կատարելուց հետո բացվում է մի պատուհան, որտեղ անհրաժեշտ է գրանցել անձնական համարը, հավաքել ներքևում նշած կոդը և սեղմել շարունակել կոճակը։

ughecuyc 5

Հիշե՛ք, մինչև առցանց գրանցումը պետք է անպայման վճարած լինեք քննության վճարը, որը կազմում է 10 լարի։