Վրաստանի ներքին գործերի նախարարությունը տարածել է հայտարարություն, որ ոստիկանության Սամցխե-Ջավախքի բաժնի Ախալքալաքի շրջանային վարչության ծառայողները ձերբակալել են մեկ անձի՝ ապօրինի զենք ու զինամթերք պահելու համար։

Ըստ տարածված տեղեկության ձերբակալվածը 1967 թվականին ծնված Գ.Կ.-ն է։ Ոստիկանության աշխատակիցները խուզարկության ժամանակ ձերբակալվածի տանը և օժանդակ պահեստներում հայտնաբերել են ատրճանակ և 5 պարկուճ։

Ներքին գործերի նախարարության աշխատակիցները զենք են հայտնաբերել նաև՝ Թբիլիսիում, Մեստիայում, Քութայիսիում և Թելավիում։

Նշենք, որ ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ինչպես նաև պայթուցիկ սարքեր գնելու, պահելու և կրելու փաստերով հետաքննությունն իրականացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի՝ 3-րդ և 4-րդ մասերով։