Այսօր, հունվարի 27-ին Ախալքալաքի շրջանի Մաջադիա գյուղում, իր տանը հայտնաբերվել 1964 թվականին ծնված Խ. Ս.-ի դին: Նա գիշերը կախաղան է բարձրացել:
«Գիշերն է կախվել, նորմալ ընտանիք ուներ, նորմալ մարդ էր, թե ինչի է նման խայլի գնացել չեմ կարող ասել: 57 տարեկան տղամարդ է: Գյուղում բնակվող սովորական կյանքով ապրող մարդ էր»,- JNEWS-ի հետ զրույցում ասաց Մաջադիա գյուղի գյուղապետ Հովհաննես Գրիգորյանը:
ՆԳՆ-ից JNEWS-ին հայտնեցին, որ հետաքննություն է ընթանում Վրաստանի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով, ինչը ենթադրում է ինքնասպանության հասցնել: