Վերջերս etalon.ge կայքում տեղեկություն հայտնվեց Ախալքալաքի թիվ 4 դպրոցի մեդալակիրների մասին: Ընդհանուր առմամբ, Ախալքալաքից 16 շրջանավարտներ հավակնում են մեդալի, նրանցից 8-ը՝ ոսկե:

«Համավարակի պատճառով Վրաստանի կրթական համակարգը բախվել է մի շարք խնդիրների։ Նման իրավիճակում հեշտ չէ ամբողջապես փոխել քո մասնագիտությունը, բայց մեր ուսուցիչները պատրաստ են պաշտպանել ապագա սերունդների դաստիարակությունն ու մասնագիտական ​​աճը, այլ ոչ թե խնայել իրենց և աշակերտներին որակյալ կրթություն տալ:

Նման նվիրվածության օրինակ է հանդիսանում Ախալքալաքի թիվ 4 պետական ​​դպրոցը, որտեղ դասավանդումն իրականացվում է ակտիվորեն և գործող կանոններին համապատասխան», – գրված է կայքում։

Էտալոնը օրինակ է բերում Ախալքալաքի թիվ 4 դպրոցը՝ որպես մի վայր, որտեղ աշակերտները ներգրավված են դպրոցական կյանքում, ուսումնական գործընթացում, որտեղ աշակերտները մեծ հաջողությամբ կատարում են տարատեսակ գործողություններ և շնորհիվ դպրոցի պրոֆեսիոնալ թիմին, աշակերտները սիրում են սովորել: Դրա ապացույցը մեդալակիրների բարձր արդյունքն է՝ ոսկե մեդալի 3 հավակնորդ և արծաթե մեդալի` 2: Նշենք, որ այս տարի այս դպրոցն ունի 43 շրջանավարտ:

Ախալքալաքի թիվ 4 հանրային դպրոցի ոսկե մեդալների հավակնորդներն են՝ Նաիրա Մկոյան, Ջուլիետա Սողոյան, Մարտին Փալանջյան։ Արծաթե մեդալի հավակնորդներն են՝ Շողիկ Թաթարյանը և Տաթևիկ Թումասյանը:

Ոչ պակաս հաջողակ են Ախալքալաքի մյուս հանրային դպրոցների սաները, օրինակ՝ թիվ 2 հանրային դպրոցը նույնպես ներկայացրել է 4 մեդալի հավակնորդներ: Ոսկե մեդալի են հավակնում՝ Տոնոյան Էմման, Ջինիսյան Սիրուշը, իսկ Մանանդյան Արտյուշն ու Զոփունյան Ռուզաննան՝ արծաթե:

Թումանյանի անվան թիվ 1 հանրային դպրոցն ունի 33 շրջանավարտ, որոնցից 5-ը մեդալների հավակնորդներ են: Ոսկե մեդալի են հավակնում՝ Գարիկ Գալստյանը, Լիլիթ Ղազարյանը, Լալա Գաբրիելյանը, արծաթե մեդալի՝ Գայանե Սերոբյանը, Մանյա Թումասյանը:

Թիվ 5 հանրային դպրոցն այս տարի ավարտել է 12 աշակերտ, բայց այս տարի նրանց շարքում մեդալակիրներ չկան, չնայած դպրոցի տնօրենը հավաստիացնում է, որ հաջորդ տարի իրենք նախնական տվյալներով 5 հավակնորդ կունենան:

15 շրջանավարտ ավարտել է թիվ 3 հանրային դպրոցը, որոնցից ոսկե մեդալի մեկ հավակնորդ կա՝ Մարիամ Կավրելիշվիլին:

Լուսանկարում նախորդ տարիների մեդալներն են։