Ախալքալաքի լողավազանի տնօրինությունը հույս ունի, որ երկամսյա դադարից հետո լողավազանը հոկտեմբերին կգործի:
Լողավազանը չի գործում օգոստոս ամսից մաքրման աշխատանքների պատճառով: Ավելի վաղ Jnews-ի հետ զրույցում Ախալքալաքի լողավազանի տնօրեն Աշոտ Խանոյանն ասել էր, որ մինչև սեպտեմբերի մեկը լողավազանը կվերաբացվի:
Սակայն արդեն սեպտեմբերի 18-ն է, բայց լողավազանը փակ է: Մշտական լողի գնացող մարդիկ իրենց դժգոհությունն են հայտնում, որ տարվա ամենալավ եղանակին չեն կարող լողի գնալ:
«Ամենալավ ժամանակը, երբ տաք է, հարմար է, լողավազանը փակ է: Մինչև բանան ձմեռ կգա, այդ ժամանակ էլ ինձ հարմար չէ, ցուրտ է», – ասաց լողավազան գնացողներից մեկը:
Jnews-ը պարզեց, որ լողավազանի կոյուղու նորոգման գումարը Սակրեբուլոն հատկացրել է, սակայն քաղաքապետարանը նախագծային աշխատանքների էլեկտրոնային մրցույթը դեռ նոր է հայտարարել, որից հետո պետք է մրցույթ հայտարարի աշխատանքները իրականացնելու համար:
Դեռ պարզ չէ, կոնկրետ, բայց տնօրենը հույս ունի, որ ամենաուշը 10 օրվա մեջ լողավազանը կբացվի:
«Տենդերը արդեն հայտարարված է, ավելի շատ քաղաքապետարանի աշխատանքն է դա, ես մանրամասներին չեմ տիրապետում, ասացին որ արագացված կարգով են անելու և հնարավոր է ուղիղ պայմանագիր կնքեն: Լողավազանի աշխատանքներին չի խանգարի դա մի երկու օրվա աշխատանք է: Հիմա ջուրն ենք լցնում»,- ասաց լողավազանի տնօրեն Աշոտ Խանոյանը:
Ախալքալաքի լողավազանը տարեկան մոտավոր 130 000 լարի չափով սուբսիդիա է ստանում տեղական բյուջեից: Իսկ տարեկան եկամուտը կազմում է ընդամենը 15 000 լարի:
Աղունիկ Այվազյան