Ինչպես գրանցել բիզնեսը Վրաստանում, ինչպիսի հարկային համակարգեր, բիզնեսի կարգավիճակներ կան, ինչո՞վ են դրանք տարբերվում և ո՞ր տարբերակներ են առավել հարմար բիզնեսի կոնկրետ ոլորտների համար: Այս և շատ ավելիի մասին մեր «Խորհուրդներ Jnews»-ում հաղորդումների շարքում պատմեց հաշվապահ, ֆինանսական խորհրդատու Հռիփսիմե Օվանօղլյանը։

Մասնագետը, մասնավորապես, ասում է, որ նոր փոփոխություններով բիզնես գրանցելու համար այլևս պետք չէ հարկային գնալ, բավական է այցելել Արդարադատության տուն, ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը և հետևել աշխատակիցների հետագա ցուցումներին:

Մասնագետը խորհուրդ է տալիս ընտրել բիզնեսի կարգավիճակը՝ ըստ գործունեության ոլորտի. օրինակ՝ միկրոբիզնեսի կարգավիճակ կարող են ստանալ միայն այն արհեստավորները, ովքեր չունեն վարձու աշխատողներ, իսկ փոքր բիզնեսի կարգավիճակ՝ առքուվաճառքով զբաղվող օբյեկտները:

Ինչ վերաբերում է հարկման եղանակին, ապա շատ բան կախված է նաև ձեռնարկատիրոջ գործունեության ոլորտից։ Օրինակ. հացաբուլկեղեններն ու գեղեցկության սրահները կարող են ընտրել ֆիքսված հարկում, որտեղ յուրաքանչյուր թոնրատան համար, գեղեցկության/մատնահարդարման/վարսահարդարման աթոռի և այլն սեփականատերը վճարում է ամսական ֆիքսված գումար, կամ հարկերը վճարել սովորական համակարգով: