Սանկտ Պետերբուրգում, բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում 2016 թ.-ին, Վլադիմիր Ուզունյանը ծագումով Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղից Ռուսաստանի հավաքականի կազմում դարձավ աշխարհի փոխչեմպիոն:
Նոյեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում ավարտվեց 17-ից 18 տարեկան մարզիկների բռնցքամարտի Աշխարհի հիմնական մրցաշարը: Ավելի քան 400 երիտասարդ բռնցքամարտիկներ 70 երկրներից տասը օրերի ընթացքում խաղարկել են մեդալներ տասը քաշային կարգերում: Չեմպիոններ դարձան Կուբայի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Շոտլանդիայի, Հնդկաստանի, Ղազախստանի ներկայացուցիչները: Ռուսաստանը Աշխարհի առաջնության որոշիչ մենամարտերում ներկայացնում էին երկու բռնցքամարտիկներ Սերգեյ Մարգարյանը (64 կգ) և Վլադիմիր Ուզունյանը (մինչ 91 կգ):
Վլադիմիր Ուզունյանը արմատներով Ջավախքից է, ապրում է Ռուսաստանի Դաշնության Ռյազան քաղաքում: Մինչ 91 կգ քաշային կարգում, նա վստահորեն հաղթեց իր մրցակիցներին Աշխարհի առաջնությունում, հավակնելով մրցույթի լավագույն բռնցքամարտիկի կոչմանը: Վլադիմիրի մրցակիցը եզրափակչում երիտասարդների շրջանում անցյալ տարվա աշխարհի չեմպիոն Քրիստին Պերո Խուստիսն էր Կուբայից, իր երկրում ազգային առաջնության քառակի չեմպիոն:
2016թ.-ի հունիսի 14-ին Վլադիմիր Ուզունյանը բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ոսկե մեդալ նվաճեց Ռուսաստանի հավաքականի կազմում:
Աղունիկ Այվազյան