Ախալքալաքից Ռաֆայել Դարբինյանը ճանաչվել է 2014 թ.-ի կարատեի Վրաստանի ամենակարգապահ մարզիչ։

Ռաֆայել Դարբինյանը 25 տարի է կարատե-դո-ի մարզիչ է աշխատում Ախալքալաքում: Ամենակարգապահ մարզիչի վկայականը Ռաֆայել Դարբինյանին հանձնել է մարտարվեստի կոնֆեդերացիայի նախագահ Կախա Բեսալիան Թբիլիսիում տեղի ունեցած կարատե դո W.K.F.-ի սեմինարի ժամանակ:

Սեմինարը տեղի է ունեցել փետրվարի 20-21-ին։ Այն կազմակերպվել էր Վրաստանի Սպորտի և երիտասարդության նախարարության, Վրաստանի օլիմպիական կոմիտեի, Վրաստանի Մարտարվեստի կոնֆեդերացիայի եւ Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից: Ախալքալաքից տվյալ սեմինարին մասնակցել են երկու մարզիչ՝ Ռաֆայել Դարբինյանն ու Սարգիս Մարգարյանը:

Քրիստինե Մարաբյան