Այսօր, մայիսի 4-ին, Ախալքալաքում, քաղաքային լողավազանում տեղի ունեցավ մունիցիպալիտետի լողի առաջնությունը: Առաջնությանը մասնակցում էին 2006-2011 թթ. ծնված տղաներն ու աղջիկները:
Մունիցիպալիտետի առաջնությունը կազմակերպել էր Ախալքալաքի քաղաքապետարանը: Ախալքալաքից 23 մարզիկ՝ 6 աղջիկ և 17 տղա, ջրում մրցում էին միմյանց հետ:
Աղջիկների խմբից առաջին պատվավոր հորիզոնականին արժանացավ Մանանա Գաբոյանը, երկրորդ տեղը զբաղեցրեց Միլենա Հակոբյանը, երրորդ տեղը գրավեց` Անի Գաբրիելյանը:
Տղաները բաժանվեցին երկու խմբի: Արդյունքում, տղաների մեջ եղավ 2 հաղթող եւ 6 մրցանակակիր: Տղաների առաջին խմբից առաջին պատվավոր տեղը զբաղեցրեց Մաթե Մելիքիձեն, երկրորդ տեղը` Գարիկ Չոմարյանը, երրորդ տեղը` Սերգեյ Սաղաթելյանը:
Երկրորդ խմբի տղաները մրցանակային տեղերը կիսեցին հետեւյալ կերպ՝ առաջին տեղը բաժին հասավ Դավթյան Կարենին, երկրորդ տեղը` Ավագյան Լեւոնին, երրորդ տեղը` Գոգորյան Դավիթին:
Միջոցառմանը մասնակցում էին Մշակույթի ծառայության ղեկավար Վալերի Ստելմաշովը եւ այլ պաշտոնյաներ:
Բրատիսլավ Իգիթխանյան