Ալբերտ Մկոյանի «Ողջ տիեզերքը մեկ սենյակում» նախագիծը Awesome foundation javakhk-ի ընթացիկ շրջափուլի հաղթող է ճանաչվել: Նախագծի շրջանակներում ձեռք կբերվի աստղադիտակ, որով շրջանի բնակիչները կունենան բացառիկ հնարավորություն ուսումնասիրելու տիեզերքը հենց Ախալքալաքից: Նախագիծը կիրագործվի Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղում:
Հեղինակը «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի ուսանողական հանձնաժողովի նախագահ Ալբերտ Մկոյանն է: Ալբերտի նախագիծը հաղթել էր նաև անցած տարի, սա անցած տարվա տրամաբանական շարունակությունն է:
Ի սկզբանե նախագծի նպատակն է եղել այցելուներին հնարավորություն տալ առավել խորը գտելիքներ ձեռք բերել տիեզերքի մասին, ինչպես նաև աշակերտներին հնարավորություն է տալիս ավելի ընդգրկուն և համապարփակ տեղեկատվություն ստանալ աստղագիտության վերաբերյալ:
«Աստղադիտակը համարվում է կրթական գործիք: Այն երեխաների և երիտասարդների համար կդառնա աստղագիտության, ֆիզիկայի և գիտական սկզբունքների մասին սովորելու գործնական միջոց: Դե իսկ ջավախքցիները արդեն կունենան հնարավորություն նայել տիեզերքին հենց Ախալքալաքից», – ասում է Ալբերտը։
Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերի 10-ին, Կուլիկամ գյուղում բացվել է «Ողջ տիեզերքը մի սենյակում» կենտրոնը։
«Ուրախ եմ, որ նախագիծս երկրորդ անգամ հաղթեց, սա կարող եմ ասել անցած տարվա մեր նախագծի շարունակությունն է։ Կուլիկամ գյուղի համար կգնվի աստղադիտակ և ոչ միայն այս գյուղի այլ ամբողջ շրջանի համար։ Սա մեր շրջանի համար նորություն է, քանի որ նման բան մեր շրջանում չի եղել։ Բոլորը հնարավորություն կունենան աստղադիտակով ուսումնասիրել տիեզերքը։ Նաև քնարկումներ են ընթանում զբոսաշրջային կազմակերպություների հետ, եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա սա կնպաստի նաև զբոսաշրջության զարգացմանը», – նշում է Մկոյանը։
Ըստ նրա նաքօրոք նշված օրերին աստղադիտակը կլինի Ախալքալաքի «Աբլար» կոչվող տեղանքում, հենց այդ օրերին էլ մարդիկ հնարավորություն կունենան տիեզերքին աստղադիտակով նայել։
Նշենք, որ Awesome foundation javakhk-ի այս շրջափուլում երկու նախագիծ է ճանաչվել։ Երկրորդը Կարինե Հովհաննիսյանի նախագիծն է, որը Օսըմ Ջավախքի համար PR նախագիծ է լինելու:
Կուլիկամում տեղի ունեցավ «Ողջ տիեզերքը մի սենյակում» նախագծի բացումը
Այս թեմայով կարդացեք նաև՝
«Կտորմ Կարին». Կարծախում մշակութային նախագիծ կիրականացվի
Կարծախում կայացել է «Կտորմ Կարին» նախագծի շնորհանդեսը
«Ջավախքը զարգացման շատ մեծ պոտենցիալ ունի». Կարինե Օգանեսյան