Վրացական պատվիրակության այցը Հայաստան մեկնարկել է հունվարի 26-ին Հայաստանի արդարադատության նախարարի հետ հանդիպմամբ:
Երկկողմ հանդիպումից հետո Ռատի Բրեգաձեն և Կարեն Անդրեասյանը ճեպազրույց են անցկացրել լրատվամիջոցների համար: Ռատի Բրեգաձեի խոսքերով, Վրաստանի և Հայաստանի միջև ինտենսիվ համագործակցությունը կշարունակվի։
«Մենք պայմանավորվել ենք հատուկ համագործակցության մասին հանրային ծառայությունների ոլորտում: Մենք ներկայացրել ենք Արդարադատության տունը, որը գյուղացիներին հնարավորություն է տալիս ստանալ հանրային ծառայություններ, որոնք մենք տրամադրում ենք Արդարադատության տանը, ինչպես նաև, օրինակ, քրեակատարողական հիմնարկի ոլորտում մեր նորարարական արտադրանքը՝ «PROBBOX», որը թույլ է տալիս պրոբացիոն պատիժը կրողներին ստանալ բոլոր ծառայությունները»,- ասել է նախարարը։
Վրաց-հայկական հարաբերությունների ևս մեկ այլ ուղղություն, ըստ Բրեգաձեի, կլինի փաստաթղթերի կեղծման կանխումը:
«Մենք նաև պայմանավորվեցինք, որ շատ ակտիվ կաշխատենք փաստաթղթերի կեղծումը կանխելու համար, ինչը, ի վերջո, ավելի կպաշտպանի մեր պետությունների քաղաքացիներին»:
Հայաստանի արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել վրացի գործընկերոջը համագործակցության համար և նշել, որ Ռատի Բրեգաձեի հետ քննարկել է պրոբացիայի և ծառայության միասնական համակարգի ներդրման ոլորտում Հայաստանի մարտահրավերները։ Կարեն Անդրեասյանի խոսքով, Վրաստանի հաջողված փորձի փոխանակումը շատ կարևոր է Հայաստանի համար:
«Վրաստանն ունի շատ մեծ և լավ փորձ այս ոլորտում, թեկուզ Արդարադատության տները»:
Վրացական պատվիրակության այցը Հայաստան մեկնարկել է ամսի 26-ից Հայաստանի արդարադատության նախարարի հետ հանդիպմամբ։ Հանդիպումից հետո Վրաստանի և Հայաստանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։