Օգոստոսի 16-ի գիշերը ամբողջությամբ այրվել է Ժդանովական գյուղի բնակիչ Գ.Կ.-ին պատկանող խոտի դեզը, որը բաղկացած էր մոտավորապես 1700 հակից (տուկ)։ Գրում է Nor․ge-ին։

Հրդեհը բռնկվել է ժամը 2։30-ի սահմաններում։

Տեղում աշխատող հրշեջ ծառայության աշխատակիցներն ահազանգը ստացել են 2։58-ին և անմիջապես անցել են իրենց պարտականությունների կատարմանը, և ամբողջ գիշեր պայքարել են կրակի դեմ։ Առավոտյան ժամը 9։35-ի դրությամբ Նինոծմինդայի հրշեջ ծառայության բրիգադը դեռ աշխատում է դեպքի վայրում։

Տեղում աշխատում է նաև Նինոծմինդայի ոստիկանությունը։ Տարվում է քննություն՝ հրդեհի բռնկման պատճառները պարզելու համար։

Հրդեհը փորձել են մարել նաև համագյուղացիները, տեղում սեփական ուժերով մոբիլիզացնելով հրդեհի մարման համար անհրաժեշտ պարագաներ, ինչպես նաև չորս միավոր տրակտոր։