Այսօր ժամը 14։00-ից մինչև 16։30-ը Ախալքալաքում և Նինոծմինդայում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ։

Առանց էլեկտրաէներգիայի կմնան քաղաքի հետևյալ փողոցները՝ Ազատության, Մաշտոցի, Թբիլիսկայա, Ռուսթավելի, Նալբանդյան, Ճավճավաձե, Թումանյան, Միկոյան, Չկալով, Ջավախեթի, Մալխասյան, Թամար թագուհու, Մյասնիկյան, Չարենց, Ձնելաձե, Շահումյան, Սանապիրո (մերձափնյա), Թելմանի փողոցները։

Իսկ Նինոծմինդայում կհոսանքազրկվի Ցետկինի փողոցը։

Ընդհանուր առմամբ կհոսանքազրկվի 1758 բաժանորդ։