Մեր հայրենակցուհի Անահիտ Պոդոսյանն արդեն 10 տարի է Թբիլիսիում է։ Դպրոցն ավարտելուց հետո նա բարձրագույն կրթություն է ստանում Վրաստանում և զարգանում է իր մասնագիտության մեջ։ Չնայած այն հանգամանքին, որ Թբիլիսիում ունի աշխատանք, որոշել է հետ վերադառնալ Ջավախք և զարգացնել իր շրջանը։

Անահիտ Պոդոսյանը ավարտել է Նինոծմինդայի շրջանի Փոքր Խանչալի գյուղի միջնակարգ դպրոցը։ 2011 թվականին մասնակցում է «փոխանակման ծրագիրին» և չորս ամիս սովորում Գոնիոյի Ճարնալի գյուղում, հաճախում է տեղի վրացական դպրոցը և ապրում վրացական ընտանիքում։

«Այդ ծրագրի նպատակն էր Վրաստանում ապրող հայ աշակերտներին հնարավորություն տալ շփվել իրենց հասակակից վրացի երիտասարդների հետ և սովորել պետական լեզուն»։

Նա չորս ամսում սկսում է վրացերեն խոսել, որին նպաստում է նաև իր դպրոցի վրացերեն լեզվի ուսուցչուհու մասնագիտական հմտությունները։

Հետ վերադառնալուն պես էքստեռն քննություն է հանձնում և ավարտում դպրոցը։

«Քանի որ վրաց լեզուն գիտեի և հնարավորություն ունեի քննություն հանձնել և բարձր միավորների շնորհիվ ընդունվել Վրաստանում անվճար, որի հնարավությունը չկար Հայաստանում, ես նախընտրեցի սովորել Վրաստանում, այն երկրում, որտեղ ես եմ ապրում»:

Ընդունվում է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալասարանի էթնիկ փոքրամասնությունների համար նախատեսված «1+4» նախագծի նախապատրաստական կուրս։ Այնուհետև, ուսումը շարունակում նույն համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետում։ Արդեն 3-րդ կուրսից կրթաթոշակ է ստանում բարձր առաջադիմության համար:

Անահիտը դեռ դպրոցական տարիներից հետաքրքվում է բժշկությամբ, սակայն վերջնական որոշում կայացնում է նախապատրաստական կուրսում։

«Երբ նախապատրաստական կուրսում ծանոթացա բժշկականում սովորող ուսանողների հետ հետաքրքրվեցի բժշկական ֆակուլտետի ուսուցման ձևերի և բարդությունների հետ»։

Առաջին բանը, որ ասել են բժշկական ֆակուլտետում սովորողները, դա եղել է այն, որ շատ բարդ է Ջավախիշվիլիի բժշկականը, հանկարծ այդտեղ չտա գործերը։ Այդ փաստը նրան ավելի է հետաքրքրում և մոտիվացնում, քանի որ ինչպես ինքն է ասում՝ սիրում է դժվարություններ հաղթահարել։ Ծնողները ևս ողջունում են նրա ընտրությունը:

university

2019 թվականին ավարտում է բժշկական համալսարանը։ Այնուհետև, 2020 թվականին ընդունվում է Թբիլիսիի բժշկական համալսարանի ռեզիդենտուրա։ Կորոնավարակի համաճարակի ժամանակ 6 ամիս աշխատում է «Evidence» լաբորատորիայում։

Այժմ նա Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի Լաբորատորիայի ռեզինդեն է, 2019 թվականից աշխատում է Թբիլիսիի 26-րդ պոլիկլինիկայում, որպես ընտանեկան բժշկի օգնական։ 2020 թվականին սկսում է սովորել որպես ռեզիդենտ լաբորանտ և աշխատում «Ցուրացիո» կլինիկայի լաբորատորիայում։

laboratoria

Արդեն 10 տարի է սովորում և աշխատում է Թբիլիսիում: Նա երբևէ ցանկություն չի ունեցել մշտական մնալ մայրաքաղաքում։ Չնայած այն փաստին, որ նրա նույն կլինիկայում մնալու և աշխատելու առաջարկություն է ստացել, միևնույնն է որոշումը չի փոխել, հետ է վերադառնալու, թե այստեղ որտեղ և ինչ է աշխատելու, փակագծերը չի բացում։

«Չնայած, որ կան առաջարկներ, բայց ես շուտով կավարտեմ և կվերադառնամ Ջավախք։ Ջավախքի հետ կապված կան ծրագրեր, որոնք ընթացքի մեջ են, հույս ունեմ կիրականան, չեմ ուզում ժամանակից շուտ բարձրաձայնել դրանց մասին։ Ես միշտ պատկերացրել եմ, որ աշխատելու եմ Ջավախքում»:

Անահիտը հիմա ամբողջովին վրացական միջավայրում է՝ թե համալսարանում, թե աշխատավայրում։

«Ոչ մի անգամ որպես հայ միջադեպ չեմ ունեցել ոչ ոքի հետ, ես ինձ գրեթե լիովին համարում եմ ինտեգրված վրաց հասարակության մեջ»:

Թբիլիսիում սովորելու ընթացքում նա հետևում է հայ երիտասարդներին, և հասկանում, որ ինչքան ակտիվ են ներգրավված տարբեր հասարակական կազմակերպություններում, այնքան շատ են ինտեգված վրաց հասարակության մեջ։ Նրա կարծիքով, ինտեգրման միակ խնդիրը լեզվի չիմացությունն է։

Մեր հերոսուհին համոզված է, որ վերջին տարիներին դպրոցներում ավելի բարձր մակարդակով են սովորեցնում վրաց լեզուն և մի քանի տարուց այդ խնդիրն արդեն չի լինի:

bjshkuhi

«Ուզում եմ դիմել չվերադարձողներին և ասել, որ անպայման վերադառնան: Եթե կարող ենք մեր ժողովրդին թեկուզ մի փոքր օգնել, ապա ինչու՞ չօգնենք և, որ ամենաթեթև բժշկական օգնության համար չհասնեն Թբիլիսի»:

Անահիտը կարծում է, որ յուրաքանչյուրը, որ սովորում է, և դառնում լավ մասնագետ, անպայման պետք է վերադառնա Ջավախք, որպեսզի Ջավախքը զարգանա ցանկացած ոլորտում:

Գայանե Ակոջյան