Շովիի աղետի գոտում մահացածների թիվը հասել է 21-ի: Այս մասին լրագրողներին հայտնել է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մղեբրիշվիլին։ Այսօր հայտնաբերվել է մի դեռահասի և մի կնոջ դի, նրանց դեռ չեն ճանաչել:
Այս պահին առկա տվյալների համաձայն՝ զոհվել է 21 մարդ: Աղետի գոտում որոնվում են 12 անձ:
«Այսօր աղետի էպիկենտրոնում նկատվել է մեկ դի, այսպես կոչված քոթեջներին հարող տարածքում դեռահասներից մեկի դին է հայտնաբերվել, իսկ մյուսը՝ գետի հունում՝ աղետի էպիկենտրոնից մոտ երկու կիլոմետր հեռավորության վրա»,- ասել է արտակարգ իրավիճակների կառավարման պետ Թեմուր Մղեբրիշվիլին:
Ներկայումս ակտիվ աշխատանքներ են իրականացվում ինը տեղամասերում։ Թեմուր Մղեբրիշվիլին մեկնաբանել է նաև աղետի գոտում ընթացող աշխատանքները և ասել, որ փրկարարներն ակտիվորեն աշխատում են՝ հաշվի առնելով անվտանգության միջոցառումները։