Համաձայն Միջազգային հարաբերությունների ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) հարցման՝գրեթե յուրաքանչյուր երրորդ Վրաստանի քաղաքացին պարբերաբար բախվում է սննդի համար փող չունենալու խնդրին։

Պատասխանելով «Վերջին 12 ամիսների ընթացքում որքան հաճախ եք բախվել խնդրին, որ գումար չունեք Ձեր և Ձեր ընտանիքի համար սնունդ գնելու համար» հարցին՝ 30%-ն ընտրել է «ամեն ամիս կամ ավելի հաճախ» տարբերակը, 29%-ը՝ «ավելի հազվադեպ, քան ամեն ամիս», 39%-ը՝ «երբեք»։

Հարցվածների գրեթե կեսը (45%) նշել է, որ իրենց ֆինանսական վիճակը վերջին հինգ տարիների ընթացքում վատացել է, ևս 34%-ը նշել է, որ այն չի փոխվել։ Եվս 67%-ը նշել է, որ վերջին տասնամյակում աղքատությունն երկրում աճել է ։

55 տոկոսը Վրաստանի տնտեսական վիճակը վատ է գնահատում: 38%-ն ասում է, որ այն նորմալ է, և միայն 4%-ն է ասում,որ տնտեսական վիճակը լավ վիճակում է։

Գների բարձրացման, գործազրկության և փոքր թոշակների հետ մեկտեղ, Վրաստանի քաղաքացիներն աղքատությունը համարում են ազգային գլխավոր մարտահրավերներից մեկը։