Ապրիլի 9-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 341 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 445 մարդ, մահացել է 4 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 651 322, այստեղից ապաքինվել է 1 631 009 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 16 770:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 23 438 փորձարկում, այդ թվում 21 357-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 2 081-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 1.45% է, վերջին 14 օրվանը՝ 2.07%, վերջին 7 օրվանը՝ 1.73%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 865 371 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 1 028 պացիենտ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: