Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ՝ փետրվարի 1-ից կանոնավոր ավիաչվերթների վերսկսման հետ մեկտեղ Վրաստանի քաղաքացիների Վրաստան մուտք գործելու կանոնները կպարզեցվեն:

«Վրաստանի քաղաքացիների համար մինչ օրս գործում է երկիր մուտք գործելու կարգը, ըստ որի նրանք մուտք են գործում կամ բացասական PCR-թեստով, եւ այդ դեպքում անցնում են 8-օրյա ինքնամեկուսացման, կամ, եթե նրանք չեն ներկայացնում PCR-թեստ, ապա ենթակա են 12-օրյա ինքնամեկուսացման, եւ մենք վերահսկում ենք այդ գործընթացը։ Փետրվարի 1-ից կանոնավոր չվերթների վերսկսման հետ մեկտեղ Վրաստանի քաղաքացիների համար որոշակի մեղմացում տեղի կունենա:

Մասնավորապես, նրանք իրավունք կունենան ընտրելու՝ երկիր մտնել PSR-ի բացասական արդյունքով, կամ հին ձեւով անցնել 8-օրյա ինքնամեկուսացման, կամ երրորդ օրը ինքնամեկուսացման փոխարեն իրենց հաշվին անցնել եւս մեկ PSR-թեստ, որից հետո նրանք կազատվեն ինքնամեկուսացումից: Նրանց համար, ովքեր չեն ունենա բացասական PSR-թեստ մուտքի ժամանակ, 12-օրյա ինքնամեկուսացման փոխարեն սահմանվում է 8-օրյա ինքնամեկուսացում, և այդ հատվածում մենք հետևում ենք եվրոպական չափանիշներին»,- այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի էկոնոմմիկայի նախարար Նաթիա Թուրնավան: