Դեկտեմբերի 21-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3 282 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 3 263 մարդ, մահացել է 53 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 913 738, այստեղից ապաքինվել է 866 339 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 13 169:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 49 347 փորձարկում, այդ թվում 34 387-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 14 960-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 6.65% է, վերջին 14 օրվանը՝ 6.71%, վերջին 7 օրվանը՝ 6.24%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 399 482 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 13 743 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 35 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5 626 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 021 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: